Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար ֆինանսավորումն առաջիկայում կապահովվի. Փաշինյան

Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար ֆինանսավորումն առաջիկայում կապահովվի. Փաշինյան

Կառավարություն առաջիկա նիստերից մեկում կկայացնի Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար ֆինանսավորման որոշումը:  Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Բավրա տանող ճանապարհի մասին ելույթին՝ Փաշինյանը հայտնել է. «Կառավարության հաջորդ կամ մյուս նիստում ֆինանսավորման որոշումը կկայացվի, մրցույթը կա, հաղթող ընկերություն արդեն ունենք: Շինարարությունն առաջիկա ամսվա ընթացքում կսկսվի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում