Փորձագետ. օմիկրոնով վարակված մարդը կարող է վարակիչ դառնալ ընդամենը ժամերի ընթացքում
Օմիկրոնով վարակվելուց հետո մարդը կարող է վարակիչ դառնալ ընդամենը մի քանի ժամում, մինչդեռ կորոնավիրուսի նախկին շտամների դեպքում դա տևում էր 3-4 օր։ Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի Եկատերինբուրգի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի «Վեկտոր» մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Սեմենովը։
«Ամենատհաճն այն է, որ դրա արագ բազմապատկման շնորհիվ դուք արդեն կարող եք վիրուսի տարածող դառնալ ոչ թե վարակվելուց 3-4 օր հետո, այլ մինչև երեկոյան»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
Սեմենովը նաև նշել է, որ օմիկրոնը օրգանիզմից դուրս է գալիս ավելի արագ, քան մյուս շտամները։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում մոտ մեկ շաբաթից։
Կարծիքներ