Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին մերկասառույց:
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-16 աստիճանով:
Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները կլինեն անձրևի, 23-ին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Կարծիքներ