ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի կարողացել նոր խոսնակ ընտրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն առաջին փորձով չի կարողացել ընտրել իր նոր խոսնակին։
Այս պաշտոնին հավակնող հանրապետական Ջիմ Ջորդանը, ինչպես և սպասվում էր, քվեարկության առաջին փուլում չկարողացավ ստանալ անհրաժեշտ աջակցություն Կոնգրեսի ստորին պալատի իր գործընկերներից։
Ջորդանը (Օհայոյից) ստացել է 200 կոնգրեսականների ձայները՝ ընդդեմ անհրաժեշտ 217-ի։
Սա նշանակում է, որ նա դեռ չի հաղթահարել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների միջև ներքին կուսակցական տարաձայնությունը և չի ապահովել խոսնակ ընտրվելու կոնսենսուսը։
Կարծիքներ