Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման համաժողովին
ՀՀ վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա եմ գտնվել հունիսի 13-17-ը Երևանում կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման համաժողովին:
Տեղի են ունեցել պանելային քննարկումներ։ Բանախոսների ելույթներում արծարծվել են թվային տնտեսությանը, տնտեսության հզորացման գործում գիտության դերին, նոր սերնդի կրթության և հաջողության հասնելու հնարավորություններին, Հայաստանը՝ գիտության ու բիզնեսի խաչմերուկ դարձնելուն վերաբերող թեմաներ»։
Կարծիքներ