Չենք հավաքվել այստեղ առաջնորդ փնտրելու. Սաղաթելյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին
Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը: Առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողների հարցերին, թե ո՞ր պահին որոշվեց, որ շարժման առաջնորդը ինքն է:
Հիշեցնենք՝ օրերս Կոմիտասի անվան պանթեոնում Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են, ասել էր. «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:
Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը՝ Սաղաթելյանը նշեց. «Սարգսյանը հստակ է ասել, ես էլ հստակ պատասխանեցի: Չենք հավաքվել այստեղ առաջնորդ փնտրելու, հավաքվել ենք գաղափարի ու նպատակի համար: Բոլոր նրանք, ովքեր այս հրապարակում են, կրում են այդ գաղափարը ու պատրաստ են հասցնել իր հաղթական ավարտին, այս շարժման առաջնորդն են»,- շեշտեց նա:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
Կարծիքներ