Մետրոպոլիտենի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Մետրոպոլիտենի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 59-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը մարտի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մկրտիչ Մ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում