ՌԴ ԱԳՆ. Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կկատարեն բոլոր ստորագրած կողմերը
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունը կկատարեն բոլոր ստորագրած կողմերը: Այս մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փաստաթուղթը հայտարարության կարգավիճակ ունի: Մենք ելնում ենք նրանից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, իսկ ստորագրությունները դրված են»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ