Վահե Ղազարյանի` պաշտոնից ազատվելու դիմում գրելու լուրը չի համապատասխանում իրականութանը. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանությունը հերքում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանապետը շարունակում է իրականացնել իր գործառույթները:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության պետը շարունակում է կատարել իր գարծառույթները»,-նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կարծիքներ