Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

Անգլիացի մրցավարները կսպասարկեն Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վ. Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը՝ Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը՝ Շոտլանդիայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում