ՌԴ փոխվարչապետն ասել է՝ որն է երկրի ազգային գաղափարը
Բազմազավակ ընտանիքը Ռուսաստանի ազգային գաղափարն է։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է lenta.ru-ն։
Փոխվարչապետի խոսքով, բազմազավակ ընտանիքը ռուսների համար գլխավոր արժեքներից մեկն է երկրի հանդեպ հավատարմության և պատմության նկատմամբ հարգանքի հետ մեկտեղ։ Ընտանիքի մասին հոգալը նա հավասարազոր է համարել ապագայի մասին հոգ տանելուն:
Փոխվարչապետը ռուս ընտանիքներին խոստացել է պետության աջակցությունը և հավելել, որ եկեղեցին և բիզնեսը նույնպես պետք է հոգ տանեն ընտանիքի մասին։
Ռուսաստանի ազգային գաղափարի նմանատիպ տեսլականը հնչեցրել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարծում եմ, որ ամուր, բարեկեցիկ ընտանիքը, որտեղ երկու, երեք, չորս կամ ավելի երեխաներ են մեծանում, իրականում պետք է լինի Ռուսաստանի ապագայի այս պատկերը»,- ասել է պետության ղեկավարը։
Կարծիքներ