Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ, եթե Լարսի խցանումը չլիներ․ Վահան Քերոբյան
Մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ 2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%:
Ըստ Քերոբյանի՝ պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։
«Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»,-նշել է նախարարը:
Կարծիքներ