«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել

«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

«Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», - ասել է Միգալինը:

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։ Վերջինս նշել է, որ հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Ուզբեկստանով։

Kazan Digital Week-ը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Ֆորումին մասնակցելու հայտ է  ներկայացրել մոտ 15 հազար մարդ։ Միջոցառումն ուղղված է թվային խելացի տեխնոլոգիաների, դրանց հիման վրա ստեղծված համակարգերի, ծառայությունների և դրանց մշակողներին և օգտագործողներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում