Ադրբեջանն այլևս իր ճակատագրի տերը չէ․ պարտության խոստովանություն

Ադրբեջանն այլևս իր ճակատագրի տերը չէ․ պարտության խոստովանություն

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Կողմերը հրետանային մարտեր են վարում, գործարկվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, թիրախավորվում են նաև հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում: Գյումրիի երկխոսության մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ քաղաքագետ Արմեն Բադալյանն նշեց, որ 1994 թվականի զինադադարից հետո սա ամենամեծ բախումներն էին, և զինտեխնիկայի ներգրավվածության և մարդկային ներուժի, և կորուստների և վերջապես միջազգային կողմի ներգրավվածության առումով։ Բանախոսներից Աշխարհագետ Արմեն Ներսիսյանն էլ նշում է, որ հարցը չի կարելի դիտարկել հայ-ադրբեջանական հակամարտության տիրույթում, բոլորին է հասկանալի, որ Ադրբեջանը դուրս է եկել տարածքային խնդիրների տրամաբանությունից, և ինքը չէ իր ճակատագրի տերը։ Այս երկիրը դարձել է միջազգային ահաբեկչության օջախ։ Պատերազմական գործողությունների ժամանակ առավել քան կարևոր է ԶԼՄ-ների դերը։ Թուրքագետ Մարիամ Հինդոյանը նշեց, որ ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը ուսումնասիրել է տարբեր միջազգային լրատվամիջոցների անդրադարձը, և պարզել, որ հակառակորդ կողմն արդեն խոստովանում է իր պարտությունների մասին։ Այն ինչ պլանավորված էր ձախողվել է։ Բանախոսների հավաստմամբ Ադրբեջանը վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է ավելի քան 3-4 միլիարդ դոլարի զինտեխնիկա, տալով նաև մեծաթիվ զոհեր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

#Հաղթելուենք....

Հետևեք մեզ նաև Տելեգրամում