Կիևը դեմարշ է արել Բուդապեշտին՝ առանց Ղրիմի Ուկրաինայի քարտեզով տեսանյութ հրապարակելու համար
Հունգարիայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պաշտոնական դեմարշ է արել երկրի կառավարության կողմից հակամարտության խաղաղ կարգավորման կոչով տեսանյութ հրապարակելու համար, որում պատկերված է Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի թերակղզու։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության անունից Հունգարիայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պաշտոնական դեմարշ է արել Բուդապեշտ»,- ասվում է նախարարության կայքում։
«Մայիսի 30-ին Հունգարիայի կառավարության YouTube-ի ալիքում հրապարակվել է Ուկրաինայի քարտեզի ոչ ճիշտ նշումով տեսանյութ: Ղրիմի թերակղզին որպես Ուկրաինայի մաս չհանդիսացող տարածք նշելը հակասում է պաշտոնական Բուդապեշտի բազմիցս հայտարարված դիրքորոշմանը: Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին»,- ասված է ԱԳՆ-ում։
Ուկրաինական կողմը նշում է, որ «Հունգարիան պետք է դադարեցնի սադրանքները և կատարի իր միջազգային պարտավորությունները ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության շրջանակներում»։
Կարծիքներ