Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Այսօր առավոտյան առնվազն 50 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:
Մոսկվայի ժամանակով 11:05-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ, 7-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում 17 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել Է 7 չվերթ:
Նախօրեին «Ավիասեյլս» ավիատոմսերի ամրագրման ծառայության մամուլի ծառայությունից «РИА Новости»-ին հաղորդել են, որ Մոսկվայի օդանավակայաններում նախաամանորյա ամենածանրաբեռնված օրը լինելու Է դեկտեմբերի 30-ը, որին բաժին է ընկնում ամրագրումների ամենամեծ թիվը։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը նույնպես հաղորդել է, որ դեկտեմբերի 30-ը ամենամեծ թվով մեկնումների օրն է լինելու:
Կարծիքներ