Ռուս ռազմական գիտնականները նոր համալիր են ստեղծում` ենթակառուցվածքային օբյեկտներն ԱԹՍ-ներից պաշտպանելու համար
Զինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիայի ռուս ռազմական գիտնականները նոր համալիր են ստեղծում ենթակառուցվածքային օբյեկտներն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռոսպատենտ»-ը:
Մշակման նկարագրության համաձայն` այն իրենից երկու ցանցավոր գմբեթների տեսքով կառավարվող էլեկտրաֆիկացված պատնեշ է ներկայացնում եւ էլեկտրոնային հայտնաբերման միջոցներ, օպերատորի աշխատակայան, էլեկտրական էներգիայի փոխակերպման սարքեր, ինչպես նաեւ էներգիայի աղբյուր եւ տեսահսկման համակարգ է ներառում։
Սարքը նախատեսված է կարեւորագույն օբյեկտները, այդ թվում` ատոմակայանները եւ նավթի պահեստարանները անօդաչու սարքերի խմբակային հարձակումներից պաշտպանելու համար:
Էլեկտրական գմբեթը կունենա ընդհանուր երեք աշխատանքային ռեժիմ՝ անվտանգության, վանող (առանց ոչնչացման ազդեցությունն անօդաչու թռչող սարքերի` օբյեկտին մոտենալիս) եւ խոցող (դրոնների ոչնչացմամբ):
Կարծիքներ