«Կարող է տեղի ունենալ լուրջ միջուկային վթար». ՌԴ-ն տարհանում է Զապորոժեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը

«Կարող է տեղի ունենալ լուրջ միջուկային վթար». ՌԴ-ն տարհանում է Զապորոժեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը

ՌԴ-ն տարհանում է Զապորոժեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը։ Սպասվող հնարավոր հարձակման նախօրեին մարդիկ ստիպված են լքել տարածաշրջանի 18 բնակավայր, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ ՄԱԿ-ի միջուկային դիտորդը նախազգուշացրել է՝ կարող է տեղի ունենալ «լուրջ միջուկային վթար»: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին էլ հայտարարել է, որ Զապորոժեի ատոմակայանում իրավիճակը «դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր»:

Նրա խոսքով՝ ատոմակայանի ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները «տեղեկություններ են ստացել, որ մոտակա Էներգոդար քաղաքի բնակիչների տարհանումը, որտեղ ապրում Է ատոմակայանի անձնակազմի մեծ մասը, սկսվել Է»։

Ուրբաթ օրը Ռուսաստանի նշանակած տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին ասել էր, որ «վերջին օրերին հակառակորդը ուժեղացրել է առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի ռմբակոծությունները»։

«Ուստի մենք որոշում ենք կայացրել նախ տարհանել երեխաներին ու ծնողներին, տարեցներին, հաշմանդամներին և հիվանդանոցային հիվանդներին»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Մարտին ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել էր, որ կայանը աշխատում է դիզելային գեներատորներով՝ հովացման կարևոր համակարգերը պահպանելու համար էլեկտրահաղորդման գծերի վնասվելուց հետո:

Այսօր Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ խաղաղ բնակիչները տարհանվում են Բերդյանսկ և Պրիմորսկ քաղաքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում