Այսուհետ Պուտինի հրամանով ՌԴ-ում պաշտոնապես կնշվի հայրերի օրը

Այսուհետ Պուտինի հրամանով ՌԴ-ում պաշտոնապես կնշվի հայրերի օրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրում այսուհետ կնշվի «Հոր օր» տոնը, գրում է «Արմենպրես»-ը:

Տոնը նշվելու է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Ասվում է, որ նման որոշումը կայացվել է ընտանիքի ինստիտուտն ամրապնդելու և երեխաների դաստիարակության գործում հայրության նշանակությունն ընդգծելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում