Շանհայի Դիսնեյլենդը փակվել է COVID-19-ի մեկ դեպքի պատճառով

Շանհայի Դիսնեյլենդը փակվել է COVID-19-ի մեկ դեպքի պատճառով

Շանհայի Դիսնեյլենդը կիրակի երեկոյան անսպասելիորեն երկու օրով փակվել է, երբ պարզվել է, որ շաբաթ օրն այնտեղ այցելած մի կին Հանչժոուի իր տուն վերադառնալուց հետո ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան՝ հայտնում է AP-ն։

Նույն օրը իշխանությունը կորոնավիրուսի թեստավորում է կազմակերպել Դիսնեյլենդում: Զբոսայգու մոտ 34 հազար այցելու՝ մեծահասակներ և երեխաներ, տարածքը լքել են միայն ստուգվելուց հետո: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել, բայց քաղաքացիներին հանձնարարվել է երկու շաբաթից վերստուգվել։

Աղյբուրը հիշեցնում է, որ Չինաստանի իշխանությունները հավատարիմ են կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությանը, երկրի սահմանները փակ են 2020 թվականի մարտից, և տեղական պաշտոնյաներն անում են ամեն ինչ՝ հայտնաբերելու և ընդհատելու վարակի շղթաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում