Բրիտանիայում երեք ընկերություն հետ է կանչել իր ապրանքների մի մասը վարակի բռնկման պատճառով
Մեծ Բրիտանիայում սննդամթերքի երեք ընկերություն սուպերմարկետներից հետ է կանչել իր արտադրանքի մի մասը վարակի բռնկման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 17-ին հայտնել է Sky News-ը:
«Սննդամթերքի երեք ընկերություն հետ է կանչում արտադրանքը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հանգեցնել մարդկանց ինքնազգացողության վատացմանը աղիքային ցուպիկի պատճառով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Sky News-ը նշում է, որ ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 211 դեպք, 67 մարդ հոսպիտալացվել է։ Առողջապահության ոլորտի աշխատակիցները փորձում են գտնել վարակի բռնկման աղբյուրը:
Իրենց ապրանքները հետ կանչող ընկերություններն են THIS-ը, Greencore Group-ը և Samworth Brothers Manton Wood-ը: Հետ են կանչվել ավելի քան վաթսուն ապրանքատեսակներ՝ պատրաստի սենդվիչներ, աղցաններ, պիտա ռուլետներ և այլն:
Սննդի ստանդարտների բրիտանական գործակալությունը հայտնել է, որ այդ ընկերությունների արտադրանքներում դեռ ինֆեկցիա չի հայտնաբերվել: Մի շարք ապրանքների հետկանչումը նախազգուշական միջոց է։
Կարծիքներ