Շնորհակալ եմ Զինվորի տան յուրաքանչյուր աջակցին. Արմեն Մուրադյան
Զինվորի տան Յուրաքանչյուր աջակցին շնորհակալ եմ...
Պատերազմի օրերին մեր հայրենակիցներ Թերեզա Դարբինյանը, Հայկ Մինասյանը և Տիգրան Ավետիսյանը, նախաձեռնել էին դրամահավաք, որպեսզի տեսադիտարկման սարքեր գնեին Արցախ ուղարկելու համար:
ԱՄՆ-ում կազմակերպված դրամահավաքին մեր հայրենակիցներից մասնակցել է շուրջ 900 հոգի: Սակայն պատերազմի անսպասելի ավարտի պատճառով կազմակերպիչները որոշեցին գումարն ուղղել մեր վիրավորված տղաների խնդիրների լուծմանը. հավաքված գումարի մի մասն ուղղվեց Աջակցություն վիրավոր զինվորներին ՀԿ-ին, իսկ մյուս մասը՝ 1000+ ֆոնդին:
Կարծիքներ