ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի հետ զորավարժություններ անցկացնելու Հարավային Աֆրիկայի որոշմամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի հետ զորավարժություններ անցկացնելու Հարավային Աֆրիկայի որոշմամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու Հարավային Աֆրիկայի որոշմամբ։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Միացյալ Նահանգները, ինչպես ավելի վաղ ասացինք, մտահոգված է Ռուսաստանի հետ զորավարժություններ անցկացնող որևէ երկրի առնչությամբ, մինչդեռ Ռուսաստանը  պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ:  Մենք անընդհատ խոսել ենք այդ մասին: Բայց, իհարկե, «Յուրաքանչյուր երկիր կայացնում է իր որոշումները, սակայն, ինչպես ասացինք, մենք մտահոգություններ ունենք»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում