Մեքսիկայում իրավապահները ստրկությունից 23 երեխայի են ազատել
Մեքսիայի հարավային Չիապաս նահանգի դատախազությունը հայտնել է, որ մարդկանց առևտրով զբաղվողների ցանց է բացահայտվել, և բնակելի մի տան խուզարկության ժամանակ 3 ամսականից մինչև 15 տարեկան 23 երեխա է ազատ արձակվել գերությունից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, 3 կին է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մարդկանց առևտրով զբաղվելու և նրանց աշխատել հարկադրելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ գերեվարված անչափահասները ֆիզիկական և հոգեբանական բռնության ազդեցության տակ ստիպված են եղել քաղաքի կենտրոնում արհեստագործական արտադրանք վաճառել: Բժշկական զննությունից հետո պարզ է դարձել, որ երեխաները թերի սնված են եղել, իսկ նրանց ընդհանուր առողջական վիճակն անբավարար է:
Կարծիքներ