Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն պնդում, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային
Հռոմը, Փարիզը եւ Բեռլինը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պնդում են, բայց ոչ այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին ասվել Է հունիսի 4-ին The American Conservative հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իտալիան, Ֆրանսիան եւ Գերմանիան շփման մեջ են Պուտինի հետ,- ասված Է հոդվածում:- Ոչ ոք չի պնդել այն, ինչը երբեմն պահանջել Է Զելենսկին. Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի հանձնումը, որտեղ նա գտնվում Է 2014 թվականից»:
Հոդվածում նշված Է, որ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ: Այդ առնչությամբ «ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են զենք մատակարարելու Ուկրաինային, որպեսզի պաշտպանեն իրենց եւ ռուսներին հաղթեն մարտի դաշտում, բայց ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն կռվելու ուկրաինացիների համար»: Հեղինակը ճշտում Է, որ, իր արծիքով, Ուկրաինան չի կարողանա արեւմտյան գործընկերներից ստանալ բավականաչափ քանակությամբ զենք իր խնդիրների կատարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ