Այս պահին Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում․ Գամկրելիձե

Այս պահին Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում․ Գամկրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։Հաղորդում է Aliq Media-ն։

Գամկրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից պետք է սպասել, որ նոր դեպքերի թիվը կսկսի նվազել, բայց, ինչպես գիտեք, կանխատեսումը բժշկության մեջ միանշանակ չէ»,- ասել է Գամկրելիձեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում