Իսպանիայում հետաքննում են աստղերի հետ երեկույթի ժամանակ խմբային բռնաբարությունը
Մադրիդի ոստիկանությունը հետաքննում է աստղերի հետ երեկույթի ժամանակ խմբային բռնաբարությունը: Անօրինական երեկույթին մասնակցել են La isla de las tentaciones հայտնի ռեալիթի շոուի մասնակիցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 20minutos-ին:
Երեկույթը, որը կոպտորեն խախտել է կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումները, տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ Կոլմենարեխոյում: Քննիչների տվյալներով՝ վարձակալված տանը հավաքվել է մոտ 50 երիտասարդ:
Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն խմիչք են առաջարկել: Խմելով այն՝ աղջիկը սկսել է կորցնել գիտակցությունը: Նա հիշել է, որ այդ վիճակում իրեն ստիպել են սեռական կապ հաստատել 5 կամ 6 տղամարդկանց հետ:
Ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել մինչ իրավապահների կողմից երեկույթը ցրելը: «Դա ինչ-որ օրգիա էր: Դա կարծես Սոդոմ եւ Գոմոր էր: Բոլորն առանց դիմակ էին եւ անում էին այն, ինչ ուզում էին»,-հայտնել է ոստիկանությունը:
Կարծիքներ