Այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր. Հակոբյան

Այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր. Հակոբյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ և Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը կարևորել է Ազգերի լիգայում C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակը:

«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,-  Հակոբյանի խոսքերը փոխանցում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը այս խաղում նշեց իր նորամուտը ազգային հավաքականի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում