Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության պատճառով։

«Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել, քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացվել, ուղարկվել դատախազի հաստատմանը»,- հայտարարել է Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ  Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում