Միջազգային հարցերով համագործակցությունը բխում է Ռուսաստանի և ԳԴՀ ժողովուրդների շահերից. Պուտին

Միջազգային հարցերով համագործակցությունը բխում է Ռուսաստանի և ԳԴՀ ժողովուրդների շահերից. Պուտին

Ռուսաստանի և Գերմանիայի միջև համագործակցության կառուցողական զարգացումը, միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծման փոխազդեցությունը լիովին կհամապատասխանեն երկու երկրների ժողովուրդների շահերին:

Գերմանիայի միասնության օրվա առթիվ կանցլեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հայտում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Գերմանիայի միավորումը դարձավ պատմական կարևոր իրադարձություն, որը նշանավորեց Եվրոպայում սառը պատերազմի ավարտը և սկիզբ դրեց մեր երկրների միջև հարաբերությունների նոր փուլի», - իր շնորհավորական խոսքում ընդգծել է Ռուսաստանի պետության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում