«Մենք Պուտինի օգտակար հիմարներն ենք». Նեյթ Վենս

«Մենք Պուտինի օգտակար հիմարներն ենք». Նեյթ Վենս

«Մենք Պուտինի օգտակար հիմարներն ենք», - Le Figaro-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի զարմիկ Նեյթ Վենսը։ 47-ամյա տեխասացին 2022 թվականից կռվում է ուկրաինական զինված ուժերի կողմից, նա ԱՄՆ է վերադարձել հունվարին. Ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցում Նեյթը դատապարտել է իր զարմիկի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։

«Ջ.Դ.-ն լավ, խելացի տղա է»,- ասել է նա։ -Երբ նա քննադատում էր Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ես մտածեցի, որ նա դա անում է, քանի որ պետք է հաճոյանալ որոշակի ընտրազանգվածի, որ սա քաղաքական խաղ է: Բայց այն, ինչ նրանք արեցին Զելենսկու հետ (Թրամփի հետ միասին - խմբ.) բացարձակապես անազնիվ պահվածքի օրինակ էր»:

«Դոնալդ Թրամփը և իմ զարմիկը հստակ հավատում են, որ կարող են հանդարտեցնել Վլադիմիր Պուտինին: Նրանք սխալվում են: Ռուսները դժվար թե մոռանան Ուկրաինային մեր աջակցությունը», - ասում է Նեյթ Վենսը:

Վենսի խոսքով՝ ինքը բազմիցս փորձել է կապ հաստատել իր զարմիկի հետ՝ «ազնվորեն և առանց անձնական շահի» պատմելու նրան, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, Ջեյ Դի Վենսը, ով Օհայոյից սենատոր է դարձել 2023 թվականի հունվարին, չի արձագանքել Նեյթի խնդրանքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում