Հռոմի պապը հոկտեմբերի 7-ը հայտարարել է խաղաղության համար աղոթքի օր
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթ կհղի Տիրամորը՝ հայցելով խաղաղություն։ Սուրբ Պետրոսի հրապարակում եպիսկոպոսների սինոդի բացման առիթով պատարագի ավարտին նա բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ «հանուն խաղաղության ծոմի և աղոթքի» օրվան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Դիմելով Սուրբ Կույս Մարիամի հովանավորությանը՝ խաղաղություն շնորհելու համար՝ հաջորդ կիրակի (հոկտեմբերի 6-ին) կգնամ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկ, որտեղ աղոթք կանեմ։ Խնդրում եմ բոլորիդ՝ սինոդի մասնակիցներիդ, միանալ ինձ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, խնդրում եմ բոլորին օրը նվիրել հանուն խաղաղության ծոմապահությանը և աղոթքին», - ասել է 87-ամյա քահանայապետը։
Ֆրանցիսկոս պապը բազմիցս Մերձավոր Արևելքում զինադադարի կոչ է արել, մտահոգություն է հայտնել հակամարտության ընդլայնման պատճառով՝ նշելով, որ ցանկացած պաշտպանություն պետք է լինի համաչափ, հակառակ դեպքում դուրս է գալիս բարոյականության սահմաններից։ Նա մշտապես իր քարոզներում հիշատակում է Պաղեստինը, Իսրայելը, Ուկրաինան, Մյանման, Սուդանը՝ խաղաղության կոչ անելով:2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։
Կարծիքներ