Մեքսիկայի հարավում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի հարավում գտնվող Գերերո նահանգում ուրբաթ օրը 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։
«4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ակապուլկո գյուղից 6 կմ հարավ-արևելք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 22 կմ խորության վրա։
Երկրի մայրաքաղաքում ցնցումների նախազգուշացման ազդանշան է հնչել, որին հաջորդել է բնակելի և վարչական շենքերի, ինչպես նաև ուսումնական հաստատությունների տարհանումը։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Կարծիքներ