Չինաստանը դեմ է ցանկացած պետության կողմից կենսաբանական զենքի մշակմանը
Ոչ մի երկիր չպետք է մշակի կենսաբանական զենք որևէ պատրվակով, և Չինաստանը դեմ է նման ծրագրին, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը։
«Չինաստանը կտրականապես դեմ է ցանկացած երկրի կողմից կենսաբանական կամ քիմիական զենքի մշակմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Բացի այդ, Չինաստանը կոչ է անում բոլոր երկրներին «որքան հնարավոր է շուտ ոչնչացնել քիմիական զենքի պաշարները», հավելել է Չինաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Կարծիքներ