Խերսոնում ևս երկու ոստիկան է մահացել դեկտեմբերի 7-ին ականի պայթյունից ստացած վնասվածքներից

Խերսոնում ևս երկու ոստիկան է մահացել դեկտեմբերի 7-ին ականի պայթյունից ստացած վնասվածքներից

«Ուկրաինսկա պրավդա»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցներն աշխատել են Խերսոնի տարածքի մաքրման ուղղությամբ։ Նրանք վերադառնում էին «օկուպանտների» թողած պահուստի մասին տեղաբնակների տեղեկությունները ստուգելուց հետո և ընկել թաղված ականի թակարդը։

Չորս մարդ անմիջապես մահացել է։ Դրանք էին Չերկասիի շրջանի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Միխայիլ Կուրատչենկոն, պայթուցիկ նյութերի մասնագետ Իգոր Մելնիկը, կինոլոգ Սերխի Նենադան և Խերսոն ուղարկված հերթապահ օգնական Վադիմ Պերիժոկը։

Եվս չորս ոստիկան վիրավորվել է։ Այսօր, գրում է «Ուկրաինսկա պրավդան», նրանցից երկուսը մահացել են։ Նրանք են ոստիկանության ավագ սերժանտ Վիկտոր Մազուրենկոն և լեյտենանտ Միխայիլ Պուստովիտը։ Նրանք նույնպես Չերկասի շրջանից են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում