Զբաղվածության խթանման ծրագիր՝ Շիրակի մարզի միայնակ մայրերի համար

Զբաղվածության խթանման ծրագիր՝ Շիրակի մարզի միայնակ մայրերի համար

Շիրակի մարզի աշխատունակ միայնակ մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝

 

դիմելու պահին չեն աշխատում.

 

ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.

 

ունեն երկու և ավել անչափահաս երեխա։

 

Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։

 

Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով:

 

Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ծրագրի պայմանների, փուլերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում