Մինո Ռայոլան չի մահացել. նա գրառում է արել «Թվիթեր»-ում
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։
Այսօր՝ ապրիլի 28-ին, իտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնել է, որ 54-ամյա Ռայոլան մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
«Եթե որևէ մեկին հետաքրքրում է, ահա իմ ներկայիս առողջական վիճակը. 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ ցնցված եմ, որ ինձ սպանել են: Այնուամենայնիվ, թվում է, որ կարող եմ հարություն առնել»,- գրել է Ռայոլան Twitter-ում։
Ռայոլայի օգնականը նշել է, որ գործակալը շատ վատ վիճակում է, բայց չի մահացել:
54-ամյա Ռայոլան մի շարք հայտնի ֆուտբոլիստների գործակալն է, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Էրլին Հոլանայի, Ջանլուիջի Դոննարումայի և շատ ուրիշների։
Կարծիքներ