ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակին աճել է 16 տոկոսով՝ ընդհանուր կազմելով 1.9 մլրդ դոլար: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ընթացքում:

«Չնայած համաշխարհային համաճարակի թելադրանքով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց 2020-ին երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում գրանցել»,- նշեց Գրիգորյանը:

«Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համար ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 16 տոկոս),  ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանումը՝ 36 տոկոս»,- ընդգծեց փոխվարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում