Խաղաղ օվկիանոսում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագի տարածքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ բնակավայրեր չկան։

Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պահին չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում