Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը նախազգուշացնում է Թայվանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետ կապված հնարավոր կոնֆլիկտի մասին

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը նախազգուշացնում է Թայվանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետ կապված հնարավոր կոնֆլիկտի մասին

ԱՄՆ-ի փորձերը՝ խրախուսելու Թայվանի վարչակազմին շարժվել անկախության ճանապարհով, կարող են ստեղծել Պեկինի և Վաշինգտոնի միջև զինված հակամարտության սպառնալիք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը՝ ամերիկյան ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ուրբաթ օրը։

«Թայվանի հարցը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ամենամեծ արկն է», - ասել է դիվանագետը:

«Եթե Թայվանի վարչակազմը շարունակի անկախության ուղին Միացյալ Նահանգների խրախուսմամբ, ամենայն հավանականությամբ, դա կհանգեցնի ԱՄՆ-ի և Չինաստանի` ռազմական հակամարտության»:

«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը որոշակիորեն շեղվում է իր պարտավորություններից, ամրապնդում է կապերը պաշտոնական մակարդակով, նույնիսկ նոր մակարդակի է հասցնում դրանք, ավելի շատ նորագույն սպառազինություններ է ուղարկում Թայվան, անգամ զինվորականներ ուղարկում Թայվան»,- ընդգծել է դեսպանը։


«Թայվանի նեղուցի երկու կողմերում մարդիկ չինացիներ են, մենք հայրենակիցներ ենք: Վերջին բանը, որ մենք կանեինք, մեր հայրենակիցների դեմ կռվելն է: Մենք անկեղծորեն կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք խաղաղ վերամիավորումը», - ասել է Ցին Գանգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում