Էրդողանի՝ Պուտինին ուղղված խնդրանքով Մարիուպոլից դուրս կբերվեն օտարերկրյա քաղաքացիները

Էրդողանի՝ Պուտինին ուղղված խնդրանքով Մարիուպոլից դուրս կբերվեն օտարերկրյա քաղաքացիները

Ռուսաստանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով, կաջակցի Մարիուպոլում արգելափակման մեջ մնացած օտարերկրյա քաղաքացիների տարհանմանը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Գեներալ-գնդապետն ընդգծել է, որ Ռուսաստանը նպատակաուղղված և համակարգված աշխատանք է տանում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին տարհանելու համար։ «Այդ նպատակով մենք մշտապես համագործակցում ենք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ընդգծել է նա։

Միզինցևի խոսքով՝ Ռուսաստանը չի անտեսում մարդասիրական նախաձեռնությունները, որոնք գալիս են այլ երկրներից և միջազգային կազմակերպություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում