Մակրոնը Օսլոյին կոչ է արել մեծացնել գազի արտահանումը Եվրոպայում գների աճից խուսափելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերին կոչ է արել ավելացնել գազի արտահանումը, որպեսզի խուսափի Եվրոպայում էներգակիրների գների նոր բարձրացումից։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse- ը՝ երկու առաջնորդների զրույցից հետո ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Նախագահը Նորվեգիային հորդորել է մեծացնել արտահանումը Եվրոպայում էներգակիրների գների աճի դեմ պայքարելու համար»,- ասել է Մակրոնի վարչակազմը։ Ելիսեյան պալատն ընդգծել է, որ «Նորվեգիայի այս ջանքերը կծառայեն նվազեցնելու եվրոպական երկրների կախվածությունը Ռուսաստանից մատակարարումներից»։
Ներկայում Նորվեգիան ԵՄ-ին գազի առաջին մատակարարն է։ AFP-ի տվյալներով՝ նորվեգական գազի արտահանումը տարեվերջին կարող է հասնել 122 միլիարդ խորանարդ մետրի։
Կարծիքներ