Քննարկվել են գյուղատնտեսության ներկա վիճակը և առկա խնդիրները. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Ելեի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի գյուղատնտեության ներկա վիճակին, ոլորտում առկա առավել արդիական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից մեկին՝ խաղողագործությանը։ Այս համատեքստում կարևորվել է ֆիլոքսերայի դեմ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար արդյունավետ միջոցների կիրառումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, Լարսի անցակետի այլընտրանքային ճանապարհներին առնչվող խնդիրները։
Կարծիքներ