Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերաթ նահանգի չորս բնակչի, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, տղամարդկանց կախել են մարդկանց հավաքված բազմության առաջ։ Ծայրահեղական շարժման ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը, սակայն ավելի վաղ թալիբների ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք մտադիր են վերականգնել հրապարակային մահապատիժները, այդ թվում` վերջույթների անդամահատումը` որպես պատիժ գողության համար։
1996֊2001 թվականներին, երբ թալիբներն իշխանության գլխին էին, Աֆղանստանում մեծ տարածում ունեին հրապարակային մահապատիժները։
Կարծիքներ