Կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

Կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

Կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ դրական է եղել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Բարև, ես հենց նոր ժամանեցի Միլան և երկրորդ անգամ դրական արդյունք տվեցի COVID-19-ի թեստից հետո մեկ ամսվա ընթացքում: Ժամանակն է գնալ հիվանդանոց: Շնորհակալություն ձեր աջակցության համար», - գրել է երաժիշտը Instagram-ի իր պաշտոնական էջում :

Նա իր առողջական վիճակի մասին մանրամասներ չի հայտնել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում