Հայաստանի 13 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Գործկոմի անդամները կողմ քվեարկեցին հետևյալ հարցերին․
1.ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգում լրացումների հաստատում։
2.ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատում։
3.ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ․խմբագրություն) հաստատում։
4.Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին նոր կանոնակարգի հաստատում։
5.Անկախ աուդիտորների նշանակում (ՀՖՖ 2020 ֆինանսական տարի) ՀՖՖ տարեկան ժողովին ներկայացման համար։
6.ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպում։
Հաստատվեցին նաև համերաշխության գումարների բաշխման չափանիշները հաջորդ մրցաշրջանի համար:
Կարծիքներ