ԵՀ-ն հայտնել է, որ «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքերը չեն սպառնում Եվրոպայի գազի մատակարարմանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետևում է ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին սեպտեմբերի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակ Թիմ Մաքֆին։
«Այո, հանձնաժողովը տեղեկացվել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված երեք արտահոսքի մասին: Երկու արտահոսք կա «Հյուսիսային հոսք»-ում և մեկը՝ «Հյուսիսային հոսք 2» -ում: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին համապատասխան անդամ պետությունների հետ միասին: Այս պահին Եվրոպայում գազի մատակարարման համար որևէ հետևանքներ չկան»,-ասել է խոսնակը։
Մակֆին հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման թույլտվություն չի ստացել:
«Մենք նաև մշտադիտարկում ենք մեթանի արտահոսքի հնարավոր ազդեցությունները, որը գազ է, որը զգալի ազդեցություն ունի կլիմայի վրա: Ըստ մեր ստացած տեղեկատվության, միջադեպից տուժած երկրների ազգային իշխանությունները արտահոսքի տարածքի շուրջ անվտանգության գոտի են ստեղծել»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը։
Իր հերթին ԵՀ պաշտոնական ներկայացուցիչների ծառայության ղեկավար Էրիկ Մամերն էլ նշել է, որ առայժմ չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պարզել «Հյուսիսային հոսքում» արտահոսքի պատճառները։
Կարծիքներ