Թուրքիայի խորհրդարանը պատրաստ է դիտարկել Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. էրդողան

Թուրքիայի խորհրդարանը պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը, եթե Հելսինկին շարունակի գործել համաձայն ստորագրված հուշագրի։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Այս պահին մենք Շվեդիային հարմար թեկնածու չենք համարում։ Եթե Շվեդիան չի շտկում իրավիճակը, թող մեզնից չնեղանա։ Բայց մենք այլ կերպ ենք գնահատում Ֆինլանդիայի իրավիճակը։ Եթե նա շարունակի գործել նույն հունով, ինչ հիմա, ապա մեր խորհրդարանը կանի այն, ինչ նրանից կպահանջվի, երբ նա վերադառնա աշխատանքի»,- ասել է Էրդողանը։
Կարծիքներ