Թուրքիան նախատեսում է հրթիռային զենք ստեղծելու նոր նախագծեր կյանքի կոչել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր երկրի կողմից հրթիռային զենք ստեղծելու նոր նախագծերի իրականացման և առաջին ազգային «Թայֆուն» բալիստիկ հրթիռի հեռահարությունը մեծացնելու պլանների մասին։
Նրա հայտարարությունները մեջբերում է Sabah թերթը։
«Մենք նախատեսում ենք մեծացնել «Typhoon» հրթիռի հեռահարությունը, որն այժմ 561 կիլոմետր է: Երբ ժամանակը գա, մենք լավ նորություններ կհայտնենք այնպիսի հրթիռների մասին, ինչպիսիք են «CENK» (Ջենկ) և «GEZGIN» (Գեզգին)»,- ասել է Էրդողանը` չմանրամասնելով:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ հայտարարել է համանուն բալիստիկ հրթիռի ստեղծման գաղտնի Cenk նախագծի անվանումը։ Gezgin-ը թևավոր հրթիռ է, որով նախատեսվում է զինել F-16 կործանիչները և Bayraktar Akinci (Բայրաքթար) անօդաչու թռչող սարքը։ Ոչնչացման շառավիղը 275 կիլոմետր է։
Թուրքիան հոկտեմբերին Սև ծովի վրայով իրականացրել է Typhoon հրթիռի փորձարկումները։ Թուրքական Roketsan («Roketsan») ընկերության մշակած թիրախը 458 վայրկյանում խոցել է 561 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը։
Կարծիքներ