Պետերբուրգում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է 6-րդ հարկի պատուհանից

Պետերբուրգում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է 6-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է ժամանակավոր պահման վայրի 6-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Այսօր, հուլիսի 21-ին, Սանկտ Պետերբուրգում օտարերկրացիների պահման վայրն ինքնակամ լքել է անդրկովկասյան պետության 28-ամյա քաղաքացին, որն այնտեղ էր տարվել հետագայում Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Ուժային կառույցներում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին 6-րդ հարկի պատուհանից իջել է պարանի միջոցով` նախօրոք կտրելով ճաղավանդակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում